Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Մակրոնը և Սի Ծինփինն անկախ պաղեստինյան պետության ստեղծման կոչ են արել

Մակրոնը և Սի Ծինփինն անկախ պաղեստինյան պետության ստեղծման կոչ են 
արել

ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի նախագահ Սի Ծինփինը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես են եկել 1967 թվականի սահմաններով անկախ պաղեստինյան պետության ստեղծման օգտին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է երկու երկրների ղեկավարների համատեղ հայտարարությունում, որը հրապարակվել է Սի Ծինփինի՝ Ֆրանսիա կատարած պետական այցի արդյունքներով։

«Երկու պետությունների ղեկավարները կոչ են արել․․․․ ստեղծելու կենսունակ, անկախ և ինքնիշխան Պաղեստինի պետություն 1967 թվականի սահմաններում», - նշված է հայտարարությունում։

Բացի այդ, Փարիզը և Պեկինը կարևոր խնդիր են համարում հրադադարը Մերձավոր Արևելքում և Գազայի խաղաղ բնակչության պաշտպանությունը։

«Պետությունների ղեկավարներն ընդգծել են անհապաղ և տևական հրադադարի կարևորությունը, որն անհրաժեշտ է Գազայի հատված լայնածավալ մարդասիրական օգնության առաքման և քաղաքացիական անձանց պաշտպանության համար։ Նրանք կոչ են արել անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր պատանդներին», - ասված է հայտարարության մեջ:

Բացի այդ, Էմանուել Մակրոնը և Սի Ծինփինը դեմ են արտահայտվել Իսրայելի հարձակմանը Ռաֆահի դեմ, «որը կհանգեցնի հումանիտար աղետի և պաղեստինցի խաղաղ բնակիչների զանգվածային տեղահանման»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]